Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:
«Գոհունակությամբ ենք ընդունում Մինսկի խմբի փակման և կից կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ ՆԽ կողմից 2025-ի սեպտեմբերի 1-ին կայացված որոշումը։ Երկու երկրների համատեղ ջանքերով հնարավոր դարձած այս պատմական որոշումը կազմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր փուլերից մեկը»։
Ի պատասխան «Լուրերի» հարցման՝ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին:







