25-08-2026 / 00:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

 Ստեփանակերտում հողին է հավասարեցվում Արցախի ԱԳՆ-ի շենքը (լուսանկարներ)

2025/09/02 14:41
Արցախ, Հասարակություն

Ստեփանակերտում հողին է հավասարեցվում Արցախի ԱԳՆ-ի շենքը: Այդ մասին սոցցանցում գրառում է արել Արցախի մշակութային ժառանգության հարցերով օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ 

«Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը, բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Սա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները։ Նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են»,-գրել է Ավանեսովը։

Օմբուդսմենի նշմամբ՝ Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ։ Բաքուն հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Արցախում՝ այն վերածելով պատմական կեղծիքի և մշակութային դատարկության տարածքի։ 

«Սա ոչ միայն հայկական ժառանգության, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություն է»,-նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը խորհրդանշական է  և այդ շենքի տեղում մտադիր են ճարտարապետության և քաղաքաշինական վարչության շենք կառուցել։

Նախորդ Լուրը

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ևս մեկ ներկայացուցիչ է կալանավորվել

Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 7-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Այլ Լուրեր

Թուրքիա

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Հասարակություն

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026
Հայաստան

Օգոստոսի 24-ին Հայաստանում 2026 թվականի ամենաշոգ օրը կլինի

21/08/2026
Հաջորդ Lուրը

Սեպտեմբերի 7-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)