04-12-2025 / 03:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են Գազայի հատվածում համաձայնության գալուն․ Axios

2025/09/29 10:21
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները շատ մոտ են նախագահ Դոնալդ Թրամփի` Գազայի խաղաղության ծրագրի շուրջ համաձայնության հասնելուն, սակայն ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը դեռևս համաձայնության չի եկել։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը շատ մոտ են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի շուրջ համաձայնության հասնելուն։ Պաշտոնյան հավելել է, որ դեռևս անհրաժեշտ է «ՀԱՄԱՍ»-ի համաձայնությունը»,-X-ում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Թրամփը սեպտեմբերի 28-ին Reuters-ին տված հարցազրույցում նշել էր, որ «ակնկալում է, որ Գազայի խաղաղության համաձայնագրի մանրամասները կհամաձայնեցվեն Նեթանյահուի հետ Սպիտակ տանը սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման ժամանակ»։

Թրամփը վստահեցրել է, որ «բոլորը ցանկանում են համաձայնության գալ»։ Նա հայտնել է, որ Իսրայելից և արաբական պետություններից «շատ լավ արձագանք» է ստացել հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Իրանի նկատմամբ վերականգնվել է «snapback mechanism»-ը

Հաջորդ Lուրը

Երևանը կունենա 250 նոր ավտոբուս

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հաստատումը

03/12/2025
Հաջորդ Lուրը

Երևանը կունենա 250 նոր ավտոբուս

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)