23-07-2026 / 10:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2025/10/06 16:17
Վրաստան, Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ հայտարարություն են արել Վրաստանում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

«Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակությանն ուղղված օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների բանտարկությունը կամ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները կտրուկ նվազեցրին մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ընդդիմության մեծ մասը բոյկոտեց այս ընտրությունները, և մասնակցությունը համեմատաբար ցածր էր»,-նշված է ընդհանուր հայտարարությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ժամանակին հրավիրելուց հրաժարվելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և խոչընդոտել հավաստի միջազգային մոնիթորինգին։

«Մենք կոչ ենք անում հանգստության և զսպվածության հետընտրական շրջանում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները։ Անհրաժեշտ է կառուցողական և ներառական երկխոսություն, որը կներգրավի բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակությանը, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից»,-նշվում է հայտարարության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները հաղորդագրության մեջ անդրադարձել են նաև Վրաստանում ԵՄ դեսպանի նկատմամբ իշխանության հայտարարություններին և մեղադրանքներին։

«Եվրամիությունը վճռականորեն մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ-ի դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և դատապարտում է Վրաստանում Եվրամիության դեսպանի դեմ անձնական հարձակումները»,-ասված է հաղորդագրությունում։

Նախորդ Լուրը

44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ

Հաջորդ Lուրը

Իսրայելը կրկին արտաքսել է Գրետա Թունբերգին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են

23/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
ՌԴ

Wildberries-ի պահեստների հրդեհից պատճառված վնասը գերազանցել է Ռուսաստանի 53 մարզերի տարեկան բյուջեները

22/07/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը կրկին արտաքսել է Գրետա Թունբերգին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են

23/07/2026

Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)