Թբիլիսիում հանդիպել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
Քննարկվել են գործընկերության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նախորդ օրը Մդինարաձեն հանդիպել է նաև ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Նագիևի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և անվտանգության ոլորտում սերտ կապերի հետագա խորացմանն ուղղված նախաձեռնությունները։ Ընդգծվել է գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։








