23-07-2026 / 14:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սպանությունների թվով Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել. ՆԳՆ

2025/11/03 12:02
Անվտանգություն

Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները, և այս դինամիկան պահպանվում է, որևէ էական, կտրուկ և վտանգավոր վերափոխումներ չի ունենում: Նաև վիճակագրական առումով որևէ էական, մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր չունենք: Սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2 տոկոսը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով, որ այս թեման վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում:

Խոսելով առհասարակ սպանության դեպքերի մասով համաշխարհային ցուցանիշների մասին, որպեսզի պատկերացնենք՝ ՀՀ-ն ինչ դիրքում է, նախարարն անդրադարձավ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին:

«Ինդեքսը հիմնականում կազմվում է 100 հազար բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով, և պիտի փաստեմ, որ 2021-ին ընդհանուր առմամբ համաշխարհային միջինցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 5.8 դեպք է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գնահատականները թարմացվում են 4-5 տարվա կտրվածքով:

«Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն՝ երբ ասում ենք՝ միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև, եթե համաշխարհային մակարդակում 100 հազար բնակչի հաշվով միջինում 5,8 սպանության դեպք է արձանագրվում, 2021 թվականին Հայաստանում այս ցուցանիշը եղել է 2, 2022-ին՝ 1.9, 2023-ին՝ 1.8, 2024-ին՝ 2: Ակնհայտորեն կրկնակիից ավելի նվազում ունենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից:

Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել, որովհետև երբ խոսում ենք սպանության դեպքերի մասին, պիտի նկատենք, որ առավելապես հիմնական պատճառները կրթական, առողջապահական հարցերն են, սոցիալական տարբեր հիմնախնդիրները, և այս տարվա կտրվածքով, թիրախավորելով բոլոր հիմքերը, նախարարության կողմից մշակման փուլում է հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը բազմաբաղադրիչ է և անդրադառնալու է այս խումբ հարցերին»,- ասաց նա:

Նախորդ Լուրը

Վ. Խաչատուրյանը Եգիպտոսում մասնակցել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանի բացմանը (Ֆոտո)

Հաջորդ Lուրը

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ հետ գործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Անվտանգություն

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Անվտանգություն

Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ հետ գործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

23/07/2026

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

23/07/2026

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)