Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ մինչև Վրաստանում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը դադարեցնում են բոլոր C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները։
Թուրքիայի ԶՈւ C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Ինքնաթիռը օդ էր բարձրացել Ադրբեջանի Գյանջայի (Գանձակի) օդանավակայանից և մոտ ութ կիլոմետր բարձրության վրա է եղել, երբ սկսել է ընկնել։ Օդանավում գտնվող բոլոր 20 անձինք մահացել էին։







