19-11-2025 / 16:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրագործումը բարդ գործընթաց է, որը լուրջ աշխատանք է պահանջում. Ալեքսանդր Իսկանդարյան

2025/11/19 14:32
Հարավային Կովկաս

Հարավային Կովկասում տարբեր նախագծերի իրագործման միջոցով հաղորդակցային ուղիների բացումը և տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերի համատեղումը հեշտ չէ, սակայն սա չի նշանակում, որ դա անհնար է․ պարզապես սա բավականին լուրջ և նուրբ աշխատանք է պահանջում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա անդրադարձ կատարելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև ՀՀ տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ ջանքերով ստեղծվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրագործման հեռանկարներին։

Խոսելով այդ նախագծերի իրականացման և Հայաստանի Հանրապետության համար դրանց կյանքի կոչման կարևորության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ ՀՀ կառավարության կողմից խթանվող այդ նախագծերի իրականացումը տրամաբանական է և հասկանալի։  

«Ճանապարհներ և հաղորդակցություններ բացելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները նպատակ ունեն ապահովել ավելի կայուն իրավիճակ տարածաշրջանում և նվազեցնել ռիսկերը, որոնք կարող են գալ Ադրբեջանից։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա սրանք շատ տարբեր բաներ են: Ի վերջո, տեղի ունեցողը հեռու է վերջից, սա դեռ սկիզբն է: Վաշինգտոնում ստորագրվածը հռչակագիր է․ հռչակագիր, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ հաղորդակցություններն անհրաժեշտ են»,-նշել է Իսկանդարյանը։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ մասնավորապես «Թրամփի ուղի» նախագծի իրականացման հարցում կան քաղաքական, տեխնիկական խնդիրներ, որոնց շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում։ 

«Կան քաղաքական, տեխնիկական խոչընդոտներ, և այս ամենը պետք է լուծվի։ Պետք է նաև հասկանանք, որ իրավիճակը բարդություններ ունի․ Արաքս գետի մյուս ափին կան իրանցի սահմանապահներ, Հայաստանի կողմում՝ ռուս և հայ սահմանապահներ, շատ մոտ տեղակայված են նաև եվրոպացի դիտորդներ, ձախ և աջ կողմում են ադրբեջանցիները, մի փոքր ավելի հեռու՝ թուրքերը։ Միևնույն ժամանակ, իրանցիները ճանապարհ են կառուցում դեպի Հայաստանի հյուսիս, Կապանում կա Իրանի հյուպատոսություն, Գորիսում կա Ֆրանսիայի հյուպատոսություն, Ռուսաստանը նույնպես ցանկանում է Կապանում հյուպատոսություն բացել, և մենք պետք է դրան ավելացնենք ամերիկացիներին և տեսնենք, թե ինչպես է լուծվելու այս գործը, քանի որ Իրանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ու Հայաստանի շահերի համատեղումը հեշտ չէ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ դա անհնար է, պարզապես նշանակում է, որ սա բավականին լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ ճանապարհ, որը դեռ պետք է անցնել»,-ընդգծել է քաղաքագետը։  

Իսկանդարյանը բնութագրել է այս գործընթացը որպես բարդ և երկարատև՝ մատնանշելով, որ աշխարհում կան շատ ու շատ նմանօրինակ իրավիճակներ։ 

«Ես միշտ օրինակ եմ բերում այն ​​ճանապարհը, որը ձգվում է Բելառուսից մինչև Ռուսաստանի Կալինինգրադի մարզ․ այն անցնում է Լիտվայով, որն, ի դեպ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, այդուհանդերձ, համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Կալինինգրադի մարզ՝ առանց որևէ վիզայի և նույնիսկ առանց անձնագրի։ Այսպիսով, նման բաները հնարավոր են, բայց դա պահանջում է բավականին նուրբ աշխատանք»,-նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

Նախորդ Լուրը

ՀՀ նույնականացման քարտը նոր դիզայն կունենա

Հաջորդ Lուրը

Հունաստանի հայերի միության անդամները հանդիպել են Աթենքի քաղաքապետի տեղակալի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

19/11/2025
Հարավային Կովկաս

Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

18/11/2025
Հարավային Կովկաս

Քուրթուլմուշ. «Հուսով եմ, որ մնայուն համաձայնագրի հաստատմամբ Կովկասը կհասնի խաղաղության»

18/11/2025
Հաջորդ Lուրը

Հունաստանի հայերի միության անդամները հանդիպել են Աթենքի քաղաքապետի տեղակալի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)