03-04-2026 / 00:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

2025/11/19 16:46
Ադրբեջան

45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, վերջապես, զանգահարել է կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը վատացել է, քայլել չի կարողանում:

«Ես սպասում էի այս զանգին 45 օր, երեկ, վերջապես, նա զանգահարեց ինձ, ասաց՝ «բարև Լինդա, ինչպե՞ս ես»: Նրա ձայնը փոխված էր, թույլ: Հարցրեցի՝ ի՞նչ է քեզ պատահել, Վիգեն: Ասաց՝ «Լինդա, ես այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերս շատ են ցավում», – պատմեց կինը:

Լինդա Էուլջեքյանի փոխանցմամբ՝ չնայած ոտքերի ցավին ու սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են բժշկի նշանակած դեղերը տրամադրել: Որևէ մեկի հետ խոսելու, օգնություն խնդրելու հնարավորություն Վիգենը չունի: Շուրջ 5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է:

«Վիգենն ասում է, որ ուզում է խոսել որևէ մեկի հետ, բայց ոչ ոք բանտում իր հետ չի խոսում՝ ո՛չ ղեկավարներից, ո՛չ պահակներից: Նա ինձ ասաց՝ «գիտե՞ս, մենք միայն հաց ենք ուտում ու թեյ խմում»: Հարցրեցի, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք ձեզ սնունդ չեն տալիս: Նա ասաց՝ «չգիտեմ»: Ամուսնուս վիճակը շատ-շատ վատ է, երբ պատկերացնում եմ, որ նա արդեն անվասայլակի կարիք ունի, սիրտս տակնուվրա է լինում, մինչդեռ Վիգենը շատ ուժեղ երիտասարդ է, գեղեցիկ տղամարդ է, ընդամենը 46 տարեկան», – ասաց Լինդա Էուլջեքյանը:

Թե ո՞րն է պատճառը, որ Վիգեն Էուլջեքյանը այլևս չի կարողանում քայլել, կինը հստակ տեղեկություն չունի: Կարծում է, որ դա դաժան ծեծի հետևանքն է: Լինդան պատմում է, որ երբ ադրբեջանցիները նրան բռնել են, ուժեղ ծեծի են ենթարկել, ինչից էլ ոտքերը վնասվել են:

Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:

Նախորդ Լուրը

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

Հաջորդ Lուրը

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան

27/03/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել 350 տոննա հացահատիկ

25/03/2026
Հաջորդ Lուրը

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)