19-11-2025 / 20:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

2025/11/19 17:34
Հասարակություն

Փարիզի Լուվրի թանգարանը մինչև 2026 թվականի վերջը 100 արտաքին տեսահսկման տեսախցիկ կտեղադրի՝ անցյալ ամիս տեղի ունեցած լայնածավալ կողոպուտից հետո անվտանգությունն ուժեղացնելու միջոցառումների շրջանակներում։ Այդ մասին հայտնել է թանգարանի տնօրեն Լորան Դե Քարսը։

Reuters-ի փոխանցմամ՝ Դե Կարսը նաև Ազգային ժողովի լսումներին ժամանակ ասել է, որ Փարիզի ոստիկանության հետ կապերը կամրապնդվեն «Լուվրի տարածքում ժամանակակից ոստիկանական բաժանմունք» ստեղծելու միջոցով։

Հոկտեմբերի 19-ին ցերեկը տեղի ունեցած կողոպուտը, որի ժամանակ չորս գողեր գողացել էին 102 մլն դոլարի զարդեր, կասկածներ է հարուցել աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի՝ որպես անթիվ արվեստի գործերի պահապանի հեղինակության վերաբերյալ: Չնայած քննիչները մեղադրանք են առաջադրել գողության հետ կապված չորս կասկածյալի դեմ, գանձերը դեռևս չեն հայտնաբերվել: Պաշտոնյաները խոստովանել են, որ թանգարանի արտաքին պատերը բավարար չափով հագեցած չեն եղել անվտանգության տեսախցիկներով, իսկ պատշգամբը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը ընդհանրապես պաշտպանված չի եղել:

Կողոպուտից հետո ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Լուվրը մինչև տարեվերջ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կներդնի, այդ թվում՝ մոտակա հանրային ճանապարհներին ներխուժումը կանխող սարքեր և արգելապատնեշներ։

Ֆրանսիայի հանրային աուդիտի մարմնի՝ Հաշվիչ դատարանի կողմից անցյալ ամիս հրապարակված զեկույցում ասվել է, որ թանգարանի կողմից իր ենթակառուցվածքները թարմացնելու անկարողությունը սրվել է արվեստի վրա չափազանց մեծ ծախսերի պատճառով։

Նախորդ Լուրը

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

Այլ Լուրեր

Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հասարակություն

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025
Հասարակություն

Հունաստանի հայերի միության անդամները հանդիպել են Աթենքի քաղաքապետի տեղակալի հետ

19/11/2025
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)