«Օդի որակի չափումներից ստացված տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից, սկսում է բարելավել մարտի կեսերից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասա քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա, ամենացավալին այն է, որ բավականին բարդ գործոններով է պայմանավորված. առաջին հերթին աշխարհագրական դիրքով, այս սեզոնին նաև որոշակի եղանակային պայմաններով։
«Իհարկե, լուծումներ կան, որոնք շատ բարդ են։ Եվ այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն, մասնավորապես, եթե երկաժամակետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,- ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է կարճաժամկետ լուծումներին, ըստ նրա, կարող են 10-15 օր մի փոքր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անել, 20 տոկոսի ազդեցություն կունենա։








