04-12-2025 / 01:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

2025/12/02 17:17
Հասարակություն

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս: Այս ցուցադրությունները հարթակ են ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայնացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում:

Իրանի Շիրազ քաղաքում «Ֆաջր» հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը: Բացի այդ, Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են Սերգեյ Փարափանովի ֆիլմերի եռօրյա ցուցարարությունները և քննարկումները:

Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, կազմակերպվել են քննարկումներ կինոգետ Ռոբերտ Սաֆարյանի, Ոսկե ծիրան ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանի և կինոռեժիսոր Անահիդ Աբադի մասնակցությամբ: շ Մեկ այլ՝ Մար Դել Պլատայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների իրականացման գաղափարը շատ խորհրդանշանական էր: Տարիներ առաջ` 1965 թվականին, Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը այդ նույն փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ, ցավոք Փարաջանովը անձամբ չի կարողացել ներկա գտնվել փառատոնին, և այդ հաղթանակից համարյա վաթսուն տարի անց, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի Մար Դել Պլատայի կինոփառատոնի ջանքերով նրա ֆիլմերը վերադարձան այդ պատմական էկրաններին:

Ֆիլմերը ցուցադրվեցին Մար Դել Պլատայի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։ Մեկ ուրիշ կինոհարթակում՝ Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ «Ոսկե ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը: Այս երեք երկրների հարթակներում կազմակերպված ցուցադրությունները ոչ միայն հարգանքի տուրք էին Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու նրա հարյուրամյակին, այլև կարևոր քայլ՝ հայկական կինոյի միջազգային ճանաչելիության և մշակութային ներկայության խորացման ուղղությամբ։

Նախաձեռնության իրականացումն ապացուցեց, որ Փարաջանովի արվեստը շարունակում է ներշնչել, միավորել և ստեղծել նոր երկխոսություններ տարբեր մշակույթների միջև։ Սերգեյ Փարաջանովի անունը Հայաստանի ամենաուժեղ մշակութային բրենդներից է, և նրա ժառանգության շարունակական ներկայացումը միջազգային հարթակներում կենսական կարևորություն ունի երկրի մշակութային դիվանագիտության համար։

Նախորդ Լուրը

Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապելու համար

Այլ Լուրեր

Հասարակություն

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին (Ֆոտո)

03/12/2025
Հասարակություն

Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն

02/12/2025
Հայաստան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

02/12/2025
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)