02-02-2026 / 23:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու Մերցը քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցության զարգացման հարցեր

2025/12/10 11:47
Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը: Հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։

Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։

Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։

Քննարկում է ծավալվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ։

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են ՀՀ և ԳԴՀ միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Նախորդ Լուրը

Ադրբեջանցի դեսպանը հայերենով դիմել է Փաշինյանին (տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի. Ադրբեջանից դժգոհ թուրք գործարարը դիմել է Էրդողանին

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի. Ադրբեջանից դժգոհ թուրք գործարարը դիմել է Էրդողանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)