Ռուսաստանը մտադիր չէ համաձայնել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը և հակամարտության «սառեցմանը» ներկայիս շփման գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի համար անընդունելի է ռազմական գործողությունների դադարեցումն առանց երկարաժամկետ կարգավորման հասնելու։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ուժեղացնել հարվածներն այն օբյեկտներին, որոնք, Մոսկվայի գնահատմամբ, ապահովում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների գործունեությունը և աջակցություն են ստանում Կիևի դաշնակիցներից։
Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ ուկրաինական կողմն իբր Ռուսաստանին առաջարկել է փոխադարձաբար հրաժարվել Սև ծովում քաղաքացիական օբյեկտներին հարվածներից։ Կիևը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։







