06-09-2026 / 06:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

2026/08/14 15:31
Վրաստան, Տնտեսություն

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել է Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան հատվածներում նոր, չորս գոտի ունեցող մայրուղիներ կառուցելու միջազգային մրցույթը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Մայրուղիների կառուցման մրցույթները հայտարարվել էին հուլիսի 7-ին և պետք է ավարտվեին օգոստոսի 14-ին, սակայն մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 24-ը։

Նախագծի ընդհանուր արժեքը 250 միլիոն եվրո է, այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկով:

Նշենք, որ այժմ Վրաստան-Հայաստանը և Վրաստան-Ադրբեջանը կապող մայրուղիները երկգոտի են և հիմնականում անցնում են բնակեցված տարածքներով։ Նոր մայրուղին պետք է մեծացնի թողունակությունը և շրջանցի խիտ բնակեցված բնակավայրերը։

Ճանապարհի այս հատվածի մրցույթը հայտարարվել էր դեռևս 2024թ․ օգոստոսին, հաղթողը պարզ էր, շինարարությունը պետք է սկսվեր 2025թ-ին, սակայն մրցույթը պաշտոնապես չեղարկվել է 2026թ․ մարտին՝ ցածր մրցակցության պատճառով: 2026թ․ մարտին հայտարարվել էր 19 միլիոն եվրո արժողությամբ մրցույթ՝ ճանապարհաշինարարության վերահսկողության ծառայությունների համար: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը շարունակել է ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ հողերի գնման գործընթացը, որի համար այս տարի հայտարարվել են մի քանի լրացուցիչ օտարումներ:

Նոր մայրուղիները կսկսվեն Ռուսթավի քաղաքից և կկառուցվեն Կարմիր Կամրջի (դեպի Ադրբեջան) և Սադախլոյի (դեպի Հայաստան) ուղղությամբ: Նախագծի համար հայտարարված մրցույթները նախատեսում են 61,3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 4 գոտի ունեցող ճանապարհի կառուցում։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

Հաջորդ Lուրը

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Հաջորդ Lուրը

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)