29-09-2026 / 08:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

2026/08/14 15:59
Միջազգային, Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային պաշտոնանկ անելուց հետո չի կարողանում թեկնածու ընտրել այդ պաշտոնում նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ուկրաինայի նախագահն ամեն կերպ փորձում է գտնել բավարար ազդեցություն ունեցող անձի, ով ի վիճակի կլինի ներկայացնել Կիևը Դոնալդ Թրամփի վարչակազմում, քանի որ հնարավոր թեկնածուները խուսափում են ստանձնել այս բարդ առաջադրանքը հակամարտության վճռորոշ փուլում»,- նշում է պարբերականը։

Ի սկզբանե Զելենսկին ծրագրել է դեսպանի պաշտոնում նշանակել նախկին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից՝ «ձախողելով» Ուկրաինայի նախագահի ծրագրերը: Դրանից հետո մյուս հնարավոր թեկնածուները ևս զգուշավորություն են ցուցաբերել՝ չցանկանալով աշխատել Թրամփի «անանխատեսելի վարչակազմի» հետ։

Եվրոպական հարցերով նախկին փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեի խոսքով՝ համապատասխան հեղինակություն և որակավորում ունեցող ուկրաինացի գործիչները կասկածանքով են նայում այս հեռանկարին՝ անհանգստանալով, որ ստիպված կլինեն աշխատել անընդունելի պայմաններում։

Զելենսկին Ստեֆանիշինայի աշխատանքից ազատման հրամանագիրը ստորագրել էր օգոստոսի 3-ին՝ առանց պատճառ նշելու։ Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվանագետն ազատման դիմում էր ներկայացրել «անձնական հանգամանքներից ելնելով»: Հետագայում հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը նրան մեղադրանք են առաջադրել՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչում է մեղադրվում նախկին դեսպանը։

Tags: ԱՄՆՈւկրաինա
Նախորդ Լուրը

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

Հաջորդ Lուրը

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ

28/09/2026
Անվտանգություն

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

28/09/2026
Հասարակություն

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ

28/09/2026

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

28/09/2026

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026

Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին իրենց պահեստներից ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային

28/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)