Չնայած 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Իսրայելի և «Համաս»-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ:
Ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնագրից հետո Գազայի հատվածում զոհվել է 1259, վիրավորվել՝ 4148 մարդ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին հակամարտության մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 73 388-ի, վիրավորներինը՝ 174 259-ի:








