27-04-2026 / 04:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

2025/12/11 14:23
Հասարակություն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև «Բաքվում հայերն ապօրինաբար են պատանդառվել» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ, որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրվան, մասնակիցները պահանջել են նպաստել Բաքվում պահվող գերիների ազատմանը։

Ներկայացված նամակում նշվել է, որ ներկայում, 21-րդ դարում, հայ ռազմագերիների դեմ ընթանում են կեղծ դատավարություններ, որոնց ընթացքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները։ Ակցիայի ընթացքում ընդգծվել է, որ այս օրը միայն հռչակագրի պատմական արժեքը նշելու առիթ չէ, այլ նաև՝ միջազգային սկզբունքների նկատմամբ նվիրվածությունը վերահաստատելու հնարավորություն, որոնց պետք է հետևեն բոլոր երկրները՝ անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական զարգացումներից։

«Հայ ռազմագերիների պահման վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ՝ գերիները երկարատև ժամանակով զրկված են լինում ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից»,-ասվում է նամակի մեջ, որը հանձնվել է ՄԱԿ գրասենյակին։

Հայտարարության մեջ նշվել է, որ ըստ միջազգային զեկույցների՝ գերիների նկատմամբ իրականացվող վարույթները և պահման պայմանները չեն ապահովում նույնիսկ նվազագույն միջազգային երաշխիքները։ Նշվել է նաև, որ գերության ընթացքում սահմանափակվում են գերիների այցելությունների հնարավորությունները, իրավական պաշտպանությունը, բացակայում են տվյալներ նրանց առողջական վիճակի վերաբերյալ, իսկ գործերի քննության գործընթացում խախտվում են նրանց իրավունքները։

«Այս պայմաններում յուրաքանչյուր գերի ոչ թե պարզապես ազատությունից զրկված անձ է, այլ մի իրավիճակում գտնվող մարդ, որի նկատմամբ կիրառվող ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային չափանիշենրին։ Կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանությանը անմիջապես միջամտել և պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն և պահնպանել մարդու հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացումը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ մենք հիշում ենք, որ իրավունքները չեն սահմանափակվում միայն տողերով՝ այդ իրավունքները պահանջում են պաշտպանություն, արձագանք և գործողություն։ Աշխարհը, որը հավատում է արդարության և մարդու ազատության սկզբունքներին, չի կարող լռել այդ լռությունը կլինի անպատասխանատվության և անարդարության հավանություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Նախորդ Լուրը

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում

Այլ Լուրեր

Հայաստան

Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

24/04/2026
Հայաստան

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

24/04/2026
Կարևոր

Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Հաջորդ Lուրը

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)