Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU) միջև կնքվել է «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
Համագործակցության նպատակն է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ավիացիոն պատահարների կանխարգելումը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի աջակցություն և օգնություն ավիացիոն քննությանը անհրաժեշտ սարքավորումների կիրառման, օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության, տեխնիկական լաբորատորիայի օգտագործման ծառայությունների, ինչպես նաև թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների, աերոդրոմներին առնչվող ոլորտների մասին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։







