03-02-2026 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

2025/12/19 15:51
Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Տնտեսություն

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ 

Այդ մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։ 

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ 1988 թվականից մինչև այս պահը Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տեսակի նավթամթերք չի ստացել, սա առաջին գնացքն է՝ 22 վագոնով։ Մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։

Սերյոժա Մկրտչյանը նաև ներկայացրեց, թե գնացքի ժամանելուց հետո ինչ աշխատանքներ են իրականացվելու «Այրում» կայարանում՝ մինչև բեռը բաց թողնելը։ 

«Գնացքի ժամանումից հետո, քանի որ այն չի համարվում ԵԱՏՄ բեռ, բեռն անպայման անցնելու է մաքսային ստուգում։ 

Ստուգումը կատարվում է հետևյալ ձևով՝ անջատվում է գնացքի բարձրավոլտ էլեկտրոլարերի մեջի հոսանքը, բացվում են ցիստեռների կափարիչները, մաքսավորները չափումներ ու նմուշառում են կատարում՝ որակն ու քանակը ստուգելու համար։ Կայարանում և մաքսային ծառայությունում փաստաթղթերը ստուգելուց հետո բեռը պատրաստվում է ուղարկման։ Այս գործընթացը տևում է մոտավորապես 2 ժամ»,- ասաց Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ գնացքի 11 վագոններն «Այրում» կայարանից շարժվելու են դեպի  «Երևան» երկաթուղային կայարան,  մյուս 11 վագոնները՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարան։ 

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր Հայաստան ադրբեջանական բենզինի ներմուծմանը՝ շեշտելով, որ անկախությունից հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ 

Ադրբեջանական բենզինի ձեռքբերման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գաբալայում նոյեմբերի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։ Բեռը պատկանում է մասնավորին: 

Հիշեցնենք, որ սրան նախորդել էին Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենով բեռնված գնացքների ժամանումը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի խորհրդարանը համաներում է շնորհում հայերի դեմ կռվածներին

Հաջորդ Lուրը

Արամ Ա-ն այցելել է Լիբանանի նախագահին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Արամ Ա-ն այցելել է Լիբանանի նախագահին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)