03-02-2026 / 02:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Ա-ն այցելել է Լիբանանի նախագահին

2025/12/19 16:08
Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Դեկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այցելել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, քննարկել Լիբանանում տեղի ունեցող զարգացումները և հայ համայքին առնչվող խնդիրները։

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Լիբանան Հանրապետութեան նախագահ Զօրավար Ժոզէֆ Աունի, այս առաւօտ` Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2025֊ին։ Աւելի քան ժամ մը հանդիպում կայացաւ Նորին Սրբութեան եւ նախագահին միջեւ, ներկայութեամբ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեանի։

Վեհափառ Հայրապետը նախագահին ուշադրութեան յանձնեց կարգ մը հարցեր՝ Լիբանանի հայ ուղղափառ համայնքին առնչուած, ապա անդրադարձաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան։ Այս ծիրէն ներս, Հայրապետը ընդհանուր գիծերով պարզեց վերջին ամիսներուն օտար երկիրներու պետական բարձրաստիճան պատասխանատուներուն հետ իր ունեցած հանդիպումներուն եւ զրոյցներուն արդիւնքը, յատկապէս Լիբանանի ու Միջին Արեւելքի առնչուած։ Ան ողջունեց նախագահին ու կառավարութեան առաջնորդութեամբ երկիրէն ներս տիրող ապահովութիւնն ու տնտեսութեան հետզհետէ դրական զարգացումը եւ խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ շարունակուող յարձակումները։

Նախագահ Աուն ողջունելով Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ գնահատանքով անդրադարձաւ զանազան բնագաւառներու մէջ Լիբանանի հայ համայնքին ունեցած ներդրումին եւ բարձր գնահատեց դոկտ. Նորա Պայրագտարեանի կարեւոր նպաստը՝ թէ՛ անոր ստանձնած նախարարութեան եւ թէ՛ ընդհանրապէս կառավարութեան աշխատանքներուն մէջ։ Ապա, նախագահը պարզեց հարաւային Լիբանանի ապահովական կացութեան եւ, իր կարգին, խստօրէն քննադատեց Իսրայէլի շարունակուող յարձակումները։ Նախագահ Աուն շեշտեց, թէ տնտեսական մարզէն ներս դրական քայլերը պիտի շարունակուին յառաջիկայ ամիսներուն։

Աւարտին, Նորին Սուրբ Օծութիւնն ու նախագահը, նոր տարուան եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով, շնորհաւորանքներ փոխանակեցին՝ մաղթելով, որ բացուող նոր տարին նոր բարիքներ ու խաղաղութիւն բերէ Լիբանանին ու ամբողջ աշխարհին։

Նախորդ Լուրը

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

Հաջորդ Lուրը

Վրաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձ է․ Պապուաշվիլին Կալլասի հայտարարության մասին

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Ժամանց

Հարցում. Ինչից են գոհ և դժգոհ երևանցիները

02/02/2026
Հայաստան

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

02/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձ է․ Պապուաշվիլին Կալլասի հայտարարության մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)