04-12-2025 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

The Jerusalem Post. «Ցեղասպանության ենթարկված հայերը կրկին վախենում են իրենց ապագայի համար»

2019/11/11 11:37
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք

Իսրայելական «The Jerusalem Post»-ը անդրադարձել է թուրքական ներխուժման հետևանքով Սիրիայի քրիստոնեական համայնքների առջև ծառացած վտանգներին, մասնավորապես՝ Թել Աբյադի հայկական եկեղեցու պղծմանը։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ չնայած Անկարան պնդում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, այնուամենայնիվ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ծայրահեղական խմբավորումները սրբապղծել են հայկական եկեղեցին և շարունակաբար կրակում են Թել Թամրի քրիստոնեական համայնքի ուղղությամբ:

Ըստ հոդվածագրի՝ ամերիկացի պաշտոնյաները գիտեին քրիստոնյաներին  սպառնացող վտանգների մասին և Թուրքիային  հորդորել են կառավարել իրենց ծայրահեղականներին:

Regionmonitor.com-ը ներկայացնում է հոդվածը՝ համառոտ.

«2014թ.-ից ԻԼԻՊ-ի գրոհայինները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող քրիստոնյաներին: Խաբուր գետի երկայնքով 33 քրիստոնեական գյուղ կար՝ բնակեցված ասորիներով և հայերով, 20.000 մարդուց այժմ 1000-ն է մնացել՝ հաստատվելով Թել Թամրում կամ Կամշլիում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության ենթարկված հայերը  կրկին վախենում են իրենց ապագայի համար: Նկարներ են տարածվել, որ Թել Աբյադում սրբապղծվել է հայկական եկեղեցին: Կոտրել են Սուրբ Մարիամի արձանը և պղծել այլ սրբապատկերներ: Թուրքամետ ուժերը հայտարարել են, որ եկեղեցի են մտել այն մաքրելու համար: Թել Աբյադում հայկական եկեղեցու շուրջ վեճը ի ցույց է դնում, թե ինչպես են հակամարտության երկու կողմերը ձգտում շեշտադրել քրիստոնյա փոքրամասնության հարցը: Թուրքամետ լրատվամիջոցները հայտնել են, որ եկեղեցին «բաց է աղոթելու համար» հենց նույն օրը, երբ տարածվեցին եկեղեցու սրբապղծման նկարները: Ինչևէ, հավատացյալների տարածած լուսանկարները մի քանի օր առաջ էին արվել: Լուսանկարներում չեն երևում խաչեր կամ քրիստոնեական այլ խորհրդանիշներ, ինչը մատնացույց է անում, որ դրանք միտումնավոր հեռացվել են: Պարզ չէ նաև, թե ով է սիրիացի ապստամբական խմբերին թույլ տվել «վերականգնել» եկեղեցին: Թուրքիայի ՊՆ-ն և մամուլը հայտնել են, որ Թուրքիան է «վերականգնել» եկեղեցին՝ պնդելով, որ PKK-ն եկեղեցին որպես կենտրոնակայան է օգտագործել: Սակայն ոչ մի ապացույց: Այստեղ շատ տարօրինակ հարցեր են առաջանում. ի՞նչ ապացույց կա, որ PKK-ն է այն օգտագործել, ի՞նչ է ասում տեղի հայ համայնքը, ինչու՞ է եկեղեցին առաջին հերթին փակ եղել, Սիրիայի այլ շրջաններից հայերը կարո՞ղ են եկեղեցի այցելել: Այս հարցերից ոչ մեկին չի պատասխանել կողմերից որևէ մեկը, հատկապես թուրքականը, որը վերահսկում է այս շրջանը: 
Շատ բան պատերազմի մշուշի մեջ է, սակայն պարզ է, որ  Թել Թամրում ապրող մյուս քրիստոնյաները ևս մտահոգված են, պարզ է նաև, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ամենաբարձր մակարդակով բարձրացրել է այս հարցը՝ այնպես, որ չմտածեն ԱՄՆ-ն հեռանում է այն տարածքներից, որտեղից փախչում են քրիստոնյաները»,- ասվում է հոդվածում:

Նախորդ Լուրը

Լավրով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավարությունը պահպանվում է»

Հաջորդ Lուրը

Սիրիայում հայ քահանա են սպանել (տեսանյութ)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Թուրքիա

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

03/12/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայում հայ քահանա են սպանել (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)