09-09-2026 / 13:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի պաշտոնյա․«Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները»

2020/04/30 17:19
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանը հրթիռային հարվածներ կհասցնի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայաններին, եթե երկրի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Նրա խոսքով` Իսլամական հանրապետությունը վճռականորեն կարձագանքի իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի:

«Մենք երբեք պատերազմ չենք սկսի Միացյալ Նահանգների հետ, սակայն ցանկացած պատերազմի ավարտը, որը կարող է սկսել Վաշինգտոնը, կորոշի Իրանը»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ռեզային:

Ռեզային ԱՄՆ նախագահի սպառնալիքները «պարզ քարոզչություն» է անվանել, սակայն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ «նրանց բազաները տարածաշրջանում վերահսկողության տակ են, և մենք կխոցենք դրանք հրթիռներով, եթե մեր ազգային անվտանգությունը վտանգի ենթարկվի»:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրամայել էր «խոցել և ոչնչացնել» իրանական ռազմանավերը, որոնք «հետապնդում են» ամերիկյան նավերը` Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական նավերի և իրանական ռազմանավերի միջև վերջերս տեղի ունեցած բախումից հետո:

ԻՀՊԿ-ի տվյալներով` ԱՄՆ-ի նավերը «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր» պահվածքի են դիմել ջրերում միջադեպի ժամանակ` «խնդիրներ ստեղծելով» իրանական մատակարարման նավերից մեկի համար, որը սովորական պարեկություն էր իրականացնում: Սակայն ԱՄՆ նավատորմի հայտարարության մեջ նշվում է, որ 11 ԻՀՊԿ-ի նավակները վտանգավոր մանևրներ են իրականացրել ԱՄՆ-ի ռազմանավերի մոտ:

ԻՀՊԿ-ն կտրականապես հերքել է այս հայտարարությունը` այն «հոլիվուդյան հեքիաթ» անվանելով:

Նախորդ Լուրը

Բակո Սահակյան. «Ադրբեջանը չի հրաժարվել ուժային տարբերակից»

Հաջորդ Lուրը

Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները 11 մարդ են սպանել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
ԱՄՆ

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026
Անվտանգություն

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026
Հաջորդ Lուրը

Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները 11 մարդ են սպանել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ի նախագահը Նեթանյահուին զգուշացրել էր ՀԱՄԱՍ-ի խոշոր հարձակման մասին

09/09/2026

Կիևում ներկայացվել է հին հայկական թաղամասի պատմությունը

09/09/2026

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

09/09/2026

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)