01-07-2026 / 20:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում օդի որակն այս պահին բարելավվել է, տեղացած ձյունը մաքրել է օդը. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

2025/12/29 12:08
Հասարակություն

Երևանում օդի որակն այս պահին բարելավվել է, տեղացած ձյունը մաքրել է օդը, սակայն գլոբալ առումով օդի աղտոտվածության հարցը բարդ լուծվող խնդիր է, բայց քաղաքապետարանից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են՝ մեղմելու խնդիրը: Այդ մասին ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս 2023-ի նախընտրական ծրագրում արձանագրել էինք, որ մեր առաջնային խնդիրն է Երևան քաղաքում տեղադրել բավարար քանակի օդի որակի չափիչ սարքեր: Եվ այդ նախընտրական մեր խոստումն իրականացրել ենք ամբողջությամբ»,-ասաց քաղաքապետը:

Նա վստահեցրեց, որ Երևան քաղաքում այս պահի դրությամբ պոտենցիալ աղտոտվող վայրերում՝ մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված են երկուական օդի որակի չափիչ սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի ընդհանուր համակարգին: Քաղաքապետը վստահեցրեց, որ իրապես ականջալուր են գործընկերներին, որոնք հայտնում են մասնագիտական կարծիք՝ օդի որակի հետ կապված:

Ավինյանը նկատեց՝ օդի որակի խնդիրը վերաբերում է ոչ միայն Երևանին, այլ ամբողջ Արարատյան գոգավորությանը:

«Հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիմայական պայմաններով: Հիմա օդի որակը շատ լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը, ձյունը ամբողջապես մաքրել է օդը»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ այս խնդիրը նոր չէ: Այս խնդրի մասին խոսել են դեռևս 80-ական թվականներից և հիմնականում նույն ժամանակահատվածի մասին՝ նոյեմբեր-մարտ: «Այս խնդիրը շատ բարդ լուծվող խնդիր է: Բայց, ամեն դեպքում, որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ: Եվ մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր, որը մանրամասն նկարագրում է այն բոլոր գործողությունները, որ Երևանի քաղաքապետարանը լոկալ մակարդակում իրականացնելու է, որ խնդիրը մեղմի»,-վստահեցրեց քաղաքապետը:

Նախորդ Լուրը

Հայ շախմատիստները՝ լավագույնների շարքում Դոհայում կայացած արագ շախմատի ԱԱ-ում

Հաջորդ Lուրը

Միրզոյան. «Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, բայց չի նշանակում, որ ամբողջ ճանապարհն անցել ենք»

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում պատմական հայկական առանձնատները վերածվում են առևտրային օբյեկտների

29/06/2026
Անվտանգություն

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 1,300 մարդ է մահացել

29/06/2026
Հայաստան

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

25/06/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյան. «Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, բայց չի նշանակում, որ ամբողջ ճանապարհն անցել ենք»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)