23-07-2026 / 02:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2025-ին Ադրբեջանի անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել

2025/12/29 16:41
Ադրբեջան

2025 թվականին Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները:

Զինծառայողներից 12-ը մահացել է տարբեր հիվանդությունների, 10-ը՝ ինքնասպանության, 7-ը՝ ավտովթարի, 7-ը՝ տարբեր պատահարների (ձնահյուս, ջրահեղձում, գազի արտահոսք և այլն), 2-ը՝ «անօրինական գործողությունների», ևս 2-ը՝ ականի պայթյունի հետևանքով, իսկ ևս 2-ի մահվան պատճառը մնացել է անհայտ։

Մահացած զինծառայողներից 24-ը եղել են պաշտպանության նախարարության, 11-ը՝ պետական սահմանապահ ծառայության, 2-ը՝ արդարադատության նախարարության, 2-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարության, 1-ը՝ նախագահի անվտանգության ծառայության, իսկ ևս 1-ը՝ ներքին զորքերի զինծառայող։ Մեկ անձի ծառայած զորատեսակը հնարավոր չի եղել պարզել։

Ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ չնայած նրան, որ Ադրբեջանում ռազմական ծախսերը ավելացվում են, զինծառայողների ապահովման և կենցաղային պայմաններում առաջընթաց չկա, ինչի արդյունքում էլ զինծառայողների մահերը շարունակվելու են:

Նախորդ Լուրը

Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին կրկին հարվածել Իրանին. WSJ

Հաջորդ Lուրը

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

20/07/2026
Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
Ադրբեջան

Մոսկվայում հանդիպել են Բայրամովն ու Լավրովը

17/07/2026
Հաջորդ Lուրը

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)