Թուրքիայում և Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը «The Jerusalem Post»-ին տված մեկնաբանությունում իսրայելցի և սիրիացի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքը որակել է որպես «ճեղքում»։
«Հանդիպման արդյունքը արտացոլում է ժխտողականությունից իրական համագործակցության և համատեղ բարգավաճման անցնելու ուժեղ և փոխադարձ ցանկությունը։ Երկու կողմերն էլ հանձնառու են թափանցիկության և գործընկերության վրա հիմնված նոր հարաբերությունների՝ այնպիսի հարաբերությունների, որոնք կբուժեն անցյալի ափսոսանքները և կարագացնեն համագործակցային ապագան», – ասել է Բարաքը։
Ամերիկացի դեսպանը այս հայտարարություններն արել է Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ տեղի ունեցած մի քանի ժամ տևած հանդիպումից հետո։







