23-07-2026 / 00:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կվերանորոգի Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին

2026/01/07 12:59
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն, Մշակույթ

Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում համայնքային ընդունելության ժամանակ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ վերանորոգվելու է 2023թ․ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով վնասված հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։

«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 6 Յունուար 2025, Երկուշաբթի երեկոյ, Գումգաբուի Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ յարակից Յարութիւն Ամիրա Պէզճեան սրահին մէջ ընդունեց համայնքային մարմիններու ներկայացուցիչներու տօնական շնորհաւորութիւնները։

Նորին Ամենապատուութիւնը, իր շուրջ ունենալով Աթոռոյս վեղարաւոր միաբաններն ու քահանայ հայրեր, ժամը 15.30-ին իջաւ Յարութիւն Ամիրա Պէզճեան սրահ եւ աղօթքով բացաւ հաւաքը։ Մեր Հոգեւոր Պետը նախ ընդհանուր գնահատականը ըրաւ անցեալ 2025 տարւոյն եւ ըսաւ թէ հոգեւորականաց դասը նոր ոյժ ստացած է Արժ. Տ. Արսեն Քհնյ. Էքինճեանի, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Տէյիրմէնճեանի եւ Արժ. Տ. Ոսկի Քհնյ. Սարգիսեանի ձեռնադրութեամբ: Նորին Ամենապատուութիւնը անդրադարձաւ նաեւ համայնքի գլխաւոր խնդիրներէն վարժարաններու պիւտճէներու բացի հարցի լուծման համար սարքուած մատաղօրհնութեանց արձանագրած ըստ բաւականի յաջողութեան:

Մեր Հոգեւոր Պետը յիշեց նաեւ տարուան ընթացքին իրականացած մշակութային, գեղարուեստական եւ մարզական զանազան միջոցառումները՝ ընդգծելով, որ անոնք ցոյց կու տան համայնքի կենսունակ եւ արդիւնաւէտ բնոյթը:

Դէպի մայրաքաղաք Անգարա կատարած այցի վերաբերեալ Նորին Ամենապատուութիւնը ըսաւ, որ Իսկենտէրունի Ս. Քառասուն Մանուկ Եկեղեցին, որ վնասուած էր 6 Փետրուարի երկրաշարժի պատճառաւ, կը ներառնուի Մշակոյթի եւ Զբօսաշրջութեան Նախարարութեան աջակցութեան ծրագրին մէջ: Մեր Հոգեւոր Պետը յայտարարեց նաեւ, որ նոյն նախարարութեան աջակցութեամբ յառաջիկայ օրերուն պիտի իրականանայ Ալիս Մանուկեանի մեծարանքի երեկոյթ մը:

Ապա համայնքային դէմքերէ փափաքողներ խօսք առնելով իրենց կարծիքները յայտնեցին եւ գաղափարի փոխանակումներ տեղի ունեցան։

Հաւաքը վերջ գտաւ աղօթքով ու Ամենապատիւ Տիրոջ տուած օրհնութեամբ։

Ապա ներկաներ օրհնեալ նուռ ստացան եւ աջհամբոյրով շնորհաւորեցին մեր Հոգեւոր Պետը, միաբան հայրերը եւ զիրար»,-ասված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

ԱՄՆ դեսպանը Իսրայելի և Սիրիայի միջև նոր բանակցությունները որակել է որպես «առաջխաղացում»

Հաջորդ Lուրը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Անվտանգություն

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026
Հաջորդ Lուրը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)