17-05-2026 / 18:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մտահոգված է Սիրիայում աճող լարվածությամբ և Թուրքիայի դերով

2026/01/26 12:53
Քաղաքականություն

Եվրոպայի հայ դատի գրասենյակը (EAFJD) խորը մտահոգություն է հայտնել Հալեպում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի խաթարիչ դերակատարումը տարածաշրջանում։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը զգուշացրել է, որ Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայում ազգային համախմբվածության վերականգնմանն ուղղված ջանքերին՝ երկիրը պահելով շարունակական անկայունության մեջ և շարունակելով միջամտել նրա ներքին գործերին։ Վերջին շրջանում պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները ավելի են սրել իրավիճակը։

«Վերջին շրջանում Հալեպը, մասնավորապես Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածները, հայտնվել են լարվածության բարձր աստիճանի պայմաններում, այդ թվում՝ պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև զինված բախումների ֆոնին։ Ներքին համախմբվածության վերականգնման ջանքերը՝ որպես ազգային միասնության կարևոր ազդակ, խոչընդոտվում են Թուրքիայի կողմից, որը սեփական շահերից ելնելով ձգտում է Սիրիան պահել մշտական անկայունության մեջ», – հայտնել է Կարապետյանը։

Հայտարարության մեջ կազմակերպությունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին հրաժարվել սպառնալիքներից ու ուժի կիրառման մարտավարությունից՝ դրա փոխարեն որդեգրելով կառուցողական երկխոսություն՝ ի նպաստ Սիրիայի բոլոր քաղաքացիների քաղաքացիական և մշակութային հավասար իրավունքների հաստատման։ Կարապետյանը նաև շեշտել է, որ որոշ դրական քայլեր արդեն արվել են, սակայն կարևոր է դրանք ամբողջությամբ իրագործել և խուսափել զինված բախումներով հակասությունների լուծման գայթակղությունից։

«Կառուցողական երկխոսությունը, քաղաքացիական իրավունքների հարգումն ու միջազգային նորմերի պահպանումը Սիրիայում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են», – եզրափակել է նա։

Նախորդ Լուրը

Ոսկու գինը հատեց 5000 դոլարի շեմը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ

Այլ Լուրեր

Իրան

Արաղչին Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

15/05/2026
Թուրքիա

Էրդողանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

15/05/2026
Թուրքիա

Թուրքիան և Ղազախստանը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

15/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)