03-02-2026 / 17:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

2026/02/03 12:39
Ժամանց, Միջազգային

«Amazon»-ի արտադրած, Մելանյա Թրամփի մասին պատմող վավերագրական ֆիլմը, գերազանցել է տոմսարկղային կանխատեսումները և գրանցել վերջին տասնամյակի լավագույն մեկնարկը վավերագրական ժանրում՝ ԱՄՆ կինոթատրոններում ցուցադրման առաջին հանգստյան օրերին հավաքելով 7 միլիոն դոլար։ Սակայն ֆիլմի արտադրության և առաջխաղացման ծախսերը զգալիորեն գերազանցել են վավերագրական ֆիլմերին բնորոշ միջին ցուցանիշները․ դրա ստեղծման վրա ծախսվել է շուրջ 40 միլիոն դոլար, իսկ գովազդային արշավի վրա՝ ևս 35 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ, «Amazon»-ը, որը վերջերս կրճատել է 16,000 աշխատատեղ, ենթարկվել է քննադատության։ Շատերի կարծիքով՝ Առաջին տիկնոջ մասին վավերագրական ֆիլմ նկարահանելը և դրա համար նման աստղաբաշխական գումար վճարելը ոչ այլ ինչ է, քան նրա ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ վերջինիս բարեհաճությունը շահելու փորձ։

Ֆիլմը, որը ներկայացնում է Մելանյա Թրամփի կյանքը Սպիտակ տուն վերադառնալու նախապատրաստական փուլում՝ 2025 թվականի սկզբին, տոմսերի վաճառքով զիջել է երկու սարսափ ժանրի ֆիլմերի՝ «Iron Lung»-ին և Ռեյչել ՄաքԱդամսի մասնակցությամբ «Send Help»-ին։ Այդուհանդերձ, այն կարողացել է գերազանցել «Shelter» մարտաֆիլմի ցուցանիշները։

«Deadline»-ի փոխանցմամբ՝ «Մելանյա» ֆիլմի առաջին ցուցադրության հանգստյան օրերի կանխատեսվող եկամուտը շուրջ 5 միլիոն դոլար էր։ Լրատվամիջոցների գնահատմամբ՝ ֆիլմը առավել հաջողություն է գրանցել ԱՄՆ հարավային նահանգներում պահպանողական լսարանի շրջանում, հատկապես 55 տարեկանից բարձր կանանց մոտ, որոնք կազմել են բացման օրվա հանդիսատեսի շուրջ 72 տոկոսը։ Ֆիլմի առաջխաղացման ռազմավարությունը, ըստ դիտարկումների, կենտրոնացել է այն թեմաների վրա, որոնք մոտ են Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետաքրքրություններին՝ հայրենասիրություն, քրիստոնեություն և ընտանիքի կարևորություն։

Նախորդ Լուրը

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

Հաջորդ Lուրը

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

Այլ Լուրեր

Ժամանց

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Միջազգային

Ոսկու և արծաթի գները կտրուկ աճից հետո կտրուկ անկում են ապրում․ ո՞րն է պատճառը

03/02/2026
Թուրքիա

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

03/02/2026

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)