Նախորդ շաբաթ ռեկորդային բարձրակետերի հասնելուց հետո ոսկու և արծաթի գները կտրուկ անկում են ապրում։ Ոսկու գինը, որը նախորդ շաբաթ գերազանցեց մեկ ունցիայի համար 5500 դոլարը, նվազել է (մեկ ունցիայի համար 4500 դոլարից ցածր):
Աշխարհաքաղաքական անորոշության և տնտեսական ճնշումների ֆոնին թանկարժեք մետաղների գները նախորդ տարի սկսեցին կտրուկ բարձրանալ․ ներդրողները սովորաբար թանկարժեք մետաղներ են գնում, երբ շուկաներն անկայուն են։
Իսկ անսպասելի անկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քևին Ուորշին առաջադրեց Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում, ինչը շուկաներն ընկալեցին որպես ագրեսիվ տոկոսադրույքների կրճատման հնարավորությունների նվազեցում: Դա ոսկին և արծաթը դարձրեց պակաս գրավիչ: Ինչո՞ւ է դա կարևոր ոսկու և արծաթի դեպքում. թանկարժեք մետաղները հաճախ ավելի լավ են գնահատվում, երբ տոկոսադրույքները ցածր են։ Իսկ բարձր տոկոսադրույքների դեպքում (ինչն ակնկալվում է Ուորշի պաշտոնավարման ընթացքում) ոսկին և արծաթը ներդրողների համար դառնում են պակաս գրավիչ։
Թանկարժեք մետաղների ապագայի վերաբերյալ մասնագետները համակարծիք չեն․ ոմանք կարծում են, որ վերջին անկումից հետո գները կարող են որոշ չափով վերականգնվել, իսկ ոմանք այն կարծիքին են, որ մետաղների գները կարող են ավելի ցածր մակարդակի հասնել։







