16-08-2026 / 13:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը ու ԱՄՆ-ն դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները. Վարդան Ոսկանյան

2026/02/10 15:06
Իրան, Տեսակետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյան տելեգրամյան ալիքում գրառում է արել Օմանում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունների վերաբերյալ։

Օմանում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։

Օմանի միջնորդական դերակատարումը և կողմերի միջև առայժմ անուղղակի շփումը կրկին ցույց են տալիս, որ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները։ Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում», ինչը կրկին հաստատվել է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությամբ, որ քննարկվել է միայն միջուկային խնդիրը։

Օմանի ներգրավվածությունը ոչ միայն տեխնիկական միջնորդություն է, այլ յուրատեսակ «բուֆեր», որի միջոցով կողմերը փոխանակում են ազդակներ՝ առայժմ փորձելով չափել միմյանց դիմադրողականությունն ու քաղաքական կամքը։ Այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում, իսկ այօրվա բանակցությունները ավելի շատ միմյանց դիրքորոշումները շոշափելու և հասկանալու փորձ էր, որի արդյունքները պետք է փոխանցվեն Թեհրան և Վաշինգտոն՝ հետագա որոշումների կայացման համար։ Հիմնական հարցը, սակայն, մնում է բաց՝ արդյո՞ք այս միջնորդական ձևաչափը կարող է վերածվել գործնական արդյունքի, թե կսահմանափակվի միայն լարվածության կառավարմամբ։

Նախորդ Լուրը

Կովկասի երկրները կոռուպցիայի ցուցանիշով աշխարհում որ տեղում են

Հաջորդ Lուրը

2025-ին Ադրբեջանից Հայաստան է այցելել 7, իսկ Թուրքիայից՝ 13 441 զբոսաշրջիկ

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Իրանին սպառնում է «աննախադեպ» տնտեսական մեկուսացմամբ

14/08/2026
Հաջորդ Lուրը

2025-ին Ադրբեջանից Հայաստան է այցելել 7, իսկ Թուրքիայից՝ 13 441 զբոսաշրջիկ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)