02-10-2026 / 16:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյան․ Մեր բալանսավորված արտաքին քաղաքականության հիմքում ՀՀ ինքնիշխանությունն է

2026/02/19 10:48
Քաղաքականություն

Հայաստանի բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Ռեստարտ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական քննարկմանը, որին մասնակցել է մոտ 200 երիտասարդ Երևանից և մարզերից։

Նա պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի։ Ակտիվ և բաց քննարկման ձևաչափով անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններին։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման հեռանկարները, հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման քայլերը, առկա համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցերը։

Այլ թեմաների թվում ուշադրություն է դարձվել տարածաշրջանային ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ «TRIPP» նախագծի կյանքի կոչման արդյունքում Հայաստանի համար ձևավորվող նոր հնարավորություններին։

Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, Ադրբեջանի հետ խաղաղության հետևողական ամրապնդմանը, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացման ուղղությամբ որդեգրված մոտեցումներին։Երիտասարդների հարցերին ի պատասխան՝ Միրզոյանը խոսել է նաև հիբրիդային սպառնալիքների բնույթի, դրանց դրսևորումների և արդյունավետ հակազդման գործիքակազմի մասին։

Քանի որ հանդիպումը կազմակերպվել է «Գրքի օրվա» նախաշեմին, ավարտին նախարար Միրզոյանը գրքեր է նվիրել այն երիտասարդներին, ովքեր քննարկմանը առավել ակտիվ են մասնակցել իրենց հարցադրումներով։

Նախորդ Լուրը

Կրակոցներ Երևանում․ կա 10 վիրավոր

Հաջորդ Lուրը

Հայաստանում չափահաս բնակչության 27.9%-ը գիրության խնդիր ունի

Այլ Լուրեր

Անվտանգություն

Եգիպտոսն ու Եթովպիան նոր լարվածության ֆոնին փոխադարձաբար արտաքսել են դիվանագետների

02/10/2026
Անվտանգություն

Հարավային Կորեան Ուկրաինայից բացատրություն է պահանջել՝ հյուսիսկորեացի ռազմագերիների հարցով

02/10/2026
Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին

02/10/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում չափահաս բնակչության 27.9%-ը գիրության խնդիր ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026

Սյունիք մտած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

02/10/2026

Եգիպտոսն ու Եթովպիան նոր լարվածության ֆոնին փոխադարձաբար արտաքսել են դիվանագետների

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)