Վերջին օրերին ԱՄՆ֊ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Այդ մասին գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ նման պայմաններում իրանական կողմի ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։
«Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։
Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում են, որ Իդրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի ԱՄՆ վերջին այցից հետո Իիանի դեմ բազմակողմանի ռազմագործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահետաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։
Աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, որ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների 2 փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։
Իսկ կանխատեսվող ռաղմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ տարբեր գերծակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։
Իսկ ռազմագործողության հաջորդ փուլերը կարող են զարգանալ արդեն ըստ իրավիճակի։
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում, այսինքն` Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովի օրերին, հարձակումը երևի թե տեղի չի ունենա»,-նշել է Պետրոսյանը։








