04-04-2026 / 17:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները Մարտունիում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշարձանը

2026/02/24 17:15
Արցախ, Մշակույթ

«Ադրբեջանի բռնապետական վարչակարգը՝ ի դեմս Իլհամ Ալիևի ղեկավարած ռեժիմի, պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել օկուպացված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս քաղաքականությունը ոչ թե առանձին դրվագների շարք է, այլ հստակ ծրագիր՝ ուղղված Արցախի հայկական ինքնությանը, պատմական հիշողությանը և քաղաքակրթական ներկայության լիակատար բնաջնջմանը»,- նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա գրում է, որ փետրվարի 23-ին Xocavənd Rayon İcra Hakimiyyəti-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից պարզ է դարձել, որ այս համակարգված քաղաքականության հերթական թիրախը դարձել է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։

«2007 թվականի մայիսի 7-ին բացված այս հուշահամալիրը խորհրդանշում էր տարբեր սերունդների հերոսների հիշատակի միասնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զոհերից մինչև Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներին։ Այսօր այդ հուշահամալիրը այլևս գոյություն չունի․ այն հողին է հավասարեցվել։ Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ մշակութային ցեղասպանություն, պետականորեն համակարգված քաղաքականություն է՝ ուղղված հայկականության, պատմության և հավաքական հիշողության վերացմանը Արցախում։

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։

(«Статья 243.4 УК РФ. Уничтожение либо повреждение воинских захоронений, а также памятников, стел, обелисков, других мемориальных сооружений или объектов, увековечивающих память погибших при защите Отечества или его интересов либо посвященных дням воинской славы России (новая редакция с комментариями)», Уголовный кодекс РФ, https://ukodrf.ru/statya-243-4)

Արցախում գտնվող ամբողջ հայկական քաղաքակրթական ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշահամալիրները, գերեզմանոցները, կրթական ու մշակութային շենքերը, այսօր գտնվում են ոչնչացման եզրին։ Յուրաքանչյուր ավերված հուշարձան ոչ միայն քարերի փլուզում է, այլև պատմական վկայության վերացում, ապացույցների ոչնչացում և ապագա սերունդներին ուղղված ուղերձ՝ թե իբր հայերը երբևէ չեն ապրել այդ հողում։

Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման ֆոնին անընդունելի է նաև այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է UNESCO World Heritage Committee-ի անդամ, այն դեպքում, երբ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Սա միջազգային կառույցների հեղինակության և սկզբունքների բացահայտ արժեզրկում է։ Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը այլևս չեն կարող դիտարկվել որպես չեզոքություն, քանի որ փաստագրված են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, իսկ արձագանքը, չգիտես ինչու, սահմանափակվում է անատամ հայտարարություններով կամ լիակատար լռությամբ: Միջազգային կառույցների նմանօրինակ կեցվածքը վերածվում է հանցավոր աջակցության։ Իրենց անգործությամբ միջազգային կառույցները դառնում են Ադրբեջանի մշակութային հանցագործությունների լռելյայն հանցակիցը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը նախորդում կամ ուղեկցում է էթնիկ ցեղասպանություններին, բռնի տեղահանություններին և բռնաճնշումներին։

Այսօր այն, ինչ կատարվում է Արցախում նույն շղթայի շարունակությունն է։ Եթե միջազգային հանրությունը շարունակի աչք փակել, ապա ոչ միայն կփոշիանա հայկական մշակութային ժառանգության անգնահատելի հատվածը, այլև կխաթարվի համաշխարհային մշակութային արժեքների պաշտպանության ամբողջ համակարգը։

Արցախի ժառանգության պաշտպանությունը միայն հայկական հարց չէ։ Դա համամարդկային պատասխանատվություն է։ Իսկ այդ պատասխանատվությունից խուսափող յուրաքանչյուր կառույց և պետություն կիսում է պատասխանատվությունը կատարվող մշակութային հանցագործությունների համար։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը»,- գրել է Հ.Ավանեսովը։ 

Նախորդ Լուրը

Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին

Հաջորդ Lուրը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալները

Այլ Լուրեր

Իրան

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Միջազգային

Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային ժառանգությունը

25/03/2026
Հաջորդ Lուրը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)