22-07-2026 / 05:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պոլսո Հայոց պատրիարքը առաջարկներ է ներկայացրել Գարեգին Բ-ին՝ ճգնաժամը հաղթահարելու համար

2026/02/25 12:52
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Վիեննայում կայացած եպիսկոպոսական հավաքին հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և առաջարկել լուծումներ՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Պատրիարքը նշել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև առկա լարվածությունը մտահոգություն է առաջացրել ողջ հայ աշխարհում։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հանգեցրել է եկեղեցու ներսում հակասությունների խորացման, իսկ որոշ եկեղեցականներ հանդես են եկել ընդդիմադիր դիրքորոշմամբ, ինչը ավելի է բարդացրել ընդհանուր իրավիճակը։

Սահակ Մաշալյանը նաև նշել է, որ ներկայիս պայմաններում Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, իր գնահատմամբ, հեղինակազրկվել է, և հապճեպ ու լարված պայմաններում ընդունված որոշումները նպաստել են հակամարտության խորացմանը։ Նրա կարծիքով՝ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեղինակության վրա, եթե չիրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ։

Սահակ Բ-ն ընդգծել է, որ այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել Մայր Աթոռի կառավարման համակարգը և աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Որպես առաջին քայլ՝ նա առաջարկել է ստեղծել խորհուրդ (սինոդ)՝ կազմված ավագ եպիսկոպոսներից, որը կօգնի Կաթողիկոսին եկեղեցու կառավարման հարցերում և կնպաստի ճգնաժամի հաղթահարմանը։ Նրա խոսքով՝ նման կառույցը կարող է նաև նպաստել իշխանությունների հետ երկխոսությանը և իրավիճակի կայունացմանը։

Պատրիարքը նաև առաջարկել է հնարավորինս շուտ սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ժամկետ և ձևավորել դրա կազմակերպման հանձնախումբ։ Նա նշել է, որ այդ ժողովը կարող է կարևոր դեր ունենալ եկեղեցու ներսում առաջացած խնդիրների կարգավորման և լարվածության նվազեցման գործում։

Նախորդ Լուրը

Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկի իր նկատմամբ կայացված դատավճիռը

Հաջորդ Lուրը

Թրամփը ցավակցել է Թուրքիային

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Կարևոր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը ցավակցել է Թուրքիային

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)