Հայաստանի թենիսի ֆեդերացիան հայտնել է, որ ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը երկօրյա այցով մեկնել է Վրաստան։ Նա Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։








