Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ Իրանի հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիների ապաստան է տրամադրվել, և նրանք չեն վերադառնա Իրան, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ։ Նշենք, որ ապաստան տրամադրվել է այն բանից հետո, երբ թիմը հրաժարվել է երգել Իսլամական Հանրապետության պետական օրհներգը այս օրերին Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի իրենց առաջին խաղի մեկնարկին։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։
Այն մասին, որ հինգ աղջիկ լքել են հյուրանոցը, օգնության համար դիմել ոստիկանություն և անվտանգ են ավստրալիական լրատվամիջոցները հայտնել են երկուշաբթի առավոտյան: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին ապաստան տրամադրել ողջ թիմին, իսկ ևս երկու ժամ անց իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հինգին արդեն օգնություն է ցուցաբերվել:
«Ոմանք կարծում են, որ պետք է վերադառնան, քանի որ վախենում են իրենց ընտանիքների անվտանգության համար, որոնց սպառնում են, եթե նրանք չվերադառնան»,- հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ ամերիկյան նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը իր մոտ կվերցնի իրանցի մարզիկներին, եթե Ավստրալիան մերժի նրանց օգնության հարցում:








