10-05-2026 / 08:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն ու Իրանը քննարկում են դպրոցներում պարսկերենի ուսուցումն ու կինոյում համատեղ ծրագրերը

2026/03/17 16:09
Իրան, Հայաստան, Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի բուհերի համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, խոսել ՀՀ դպրոցներում պարսկերենի՝ որպես տարածաշրջանային լեզվի ուսուցման մասին։ Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթաթոշակների ակտիվացման և դիպլոմների փոխճանաչման հարցերին։

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նախորդ տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրում անցկացված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ ու բարձր մակարդակի ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր։

Իր հերթին դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ, և ջանքեր են գործադրվելու այդ հնարավորություններն իրագործելու և ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու համար։

Կողմերը կարևորել են նաև գրականագիտական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը՝ երկու ժողովուրդների ժառանգության պահպանման և հանրահռչակման նպատակով։ Նշվել է թարգմանական ծրագրերի իրականացման, փոխադարձ համերգների կազմակերպման և կինոյի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրագործման կարևորությունը։

Նախորդ Լուրը

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ հատուցումների սահմանաչափերը կբարձրանան

Հաջորդ Lուրը

Սինանյան․ Իրանահայերի արտառոց հոսք դեպի ՀՀ չկա

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026
Կարևոր

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026
Հաջորդ Lուրը

Սինանյան․ Իրանահայերի արտառոց հոսք դեպի ՀՀ չկա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)