Օքսֆորդի համալսարանը հրապարակել է «Համաշխարհային երջանկության զեկույցը», որտեղ ընդգրկված է 147 երկիր։ Առաջին տեղում Ֆինլանդիան է, որը 9-րդ անգամ է ճանաչվում որպես աշխարհի ամենաերջանիկ երկիր։ Հետազոտության համար հաշվի են առնվել մի քանի գործոններ, մասնավորապես մեկ շնչի հաշվով եկամուտը, կյանքի տևողությունը ու կյանքից ակնկալիքները։ Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորում է Ֆինլանդիան, որը 9 տարի անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը։
Ֆինլանդիային հաջորդում են Իսլանդիան, Դանիան և Կոստա Ռիկան։ Ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որը 5.3 միավորով զբաղեցնում է 94-րդ տեղը։ Նշենք, որ 2025-ին ևս Թուրքիան զբաղեցրել է նույն տեղը։








