Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր՝ մարտի 30-ին դասերը կանցկացվեն հեռավար՝ «ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքները»:
Նշենք, որ ԻՀՊԿ-ն մարտի 29-ին սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան համալսարաններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ոչնչացրել են 2 իրանական համալսարան։
«Եթե ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները վրեժխնդրությունից զերծ լինեն, ապա նա պետք է մինչև մարտի 30-ը՝ ժամը 12:00-ն, պաշտոնական հայտարարությամբ դատապարտի [իրանական] համալսարանների ռմբակոծությունը»,- ասվում է հայտարարությունում, որը տարածել են իրանական ԶԼՄ-ները:







