10-05-2026 / 09:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահու. Հրադադարը Լիբանանի վրա չի տարածվի

2026/04/08 12:35
Uncategorized @hy, ԱՄՆ, Անվտանգություն, Իրան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը աջակցություն է հայտնել Իրանի դեմ հարվածները դադարեցնելու ԱՄՆ-ի որոշմանը, սակայն հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը չի տարածվի Լիբանանում Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների վրա:

Վարչապետի գրասենյակը նշել է նաև, որ Իրանի դեմ գործողությունները կդադարեցնի, եթե Թեհրանն անհապաղ բացի Հորմուզի նեղուցը և դադարեցնի հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ։

Նեթանյահուի հայտարարությունը հաջորդել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը, Իրանը և նրանց դաշնակիցները «պայմանավորվել են անհապաղ հրադադարի շուրջ ամենուր, ներառյալ Լիբանանը և այլուր»։ Շարիֆն ասել էր, որ այդ քայլն «ուժի մեջ է մտնում անմիջապես»։

Առայժմ «Հեզբոլլահի» կամ Լիբանանի կառավարության կողմից Նեթանյահուի հայտարարության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ իսրայելական զինվորականները շարունակում են հարձակումներ իրականացնել երկրի հարավային շրջանների վրա։ Չորեքշաբթի առավոտյան իսրայելական ուժերը ռմբակոծել են Տյուրոսի հարավում գտնվող Սրիֆա քաղաքը, ինչպես նաև Սադիքինում գտնվող մի մեքենա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Լիբանանն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեջ ներքաշվել է մարտի 2-ին՝ այն բանից հետո, երբ Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահը» հարձակումներ սկսեց Իսրայելի վրա:«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակումները պատասխան էին պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությանը։ Իսրայելական բանակն իր հերթին ներխուժել է հարավային Լիբանան և հայտարարել, որ նպատակ ունի զավթել ավելի շատ տարածքներ՝ այսպես կոչված բուֆերային գոտի ստեղծելու համար:

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, իսկ ավելի քան 1,2 միլիոնը տեղահանվել են։

Նախորդ Լուրը

Թեհրանն ու Վաշինգտոնը երկշաբաթյա հրադադար են հայտարարել

Հաջորդ Lուրը

Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
ԱՄՆ

Ռուբիո. ԱՄՆ պաշտոնյաններն ինտենսիվ աշխատում են Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար

06/05/2026
Անվտանգություն

Ղազախստանը պետք է երկու տարում արդիականացնի զինված ուժերը. Տոկաև

06/05/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)