16-04-2026 / 11:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը

2026/04/09 15:59
Արցախ, Մշակույթ

Ադրբեջանցիները օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրը։ 

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմի աշխատակից Արտակ Մկրտչյանը համատեղ հայտարարություն են տարածել. 

«Մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը երբեք չի եղել պատահական կամ ինքնաբուխ երևույթ։ Այն նպատակային, համակարգված և պետականորեն խրախուսվող քաղաքականության գործիք է, որի հիմնական նպատակը ոչ միայն նյութական արժեքների վերացումն է, այլ՝ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և գոյության հիմքերի քանդումը։ Նման քաղաքականությունը միտված է վերաձևակերպելու անցյալը՝ ջնջելով այն բոլոր վկայությունները, որոնք հակասում են իշխող նարատիվներին։

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Սա ոչ թե մեկուսացված վանդալիզմի ակտ է, այլ հետևողական ռազմավարության բաղկացուցիչ մաս, որի նպատակը տարածքի պատմական հիշողության լիակատար ապամոնտաժումն է։ Հուշարձանների ոչնչացումը այստեղ հանդես է գալիս որպես «լռեցված պատմության» կառուցման մեխանիզմ, որտեղ անցյալի վկաները ֆիզիկապես վերացվում են, որպեսզի հնարավոր դառնա նոր՝ կեղծված պատմության պարտադրումը։

Խնուշինակի հուշահամալիրը պարզապես քարե կառույց չէր։ Այն խորհրդանշական տարածք էր, որտեղ նյութականացված էր հիշողությունը՝ մարդկանց մասին, ովքեր ապրել, պայքարել և զոհվել են իրենց հայրենիքի համար։ Այդ հուշարձանը փաստագրում էր հայկական ներկայությունը, պատմական շարունակականությունը և զոհաբերության գաղափարը։ Հետևաբար դրա ոչնչացումը ուղղված է ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի դեմ՝ զրկելով սերունդներին իրենց ինքնության հենասյուներից։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման գործողությունները հաճախ ուղեկցվում են միջազգային կառույցների լռությամբ։ Այդ լռությունը, ըստ էության, վերածվում է անուղղակի համակրանքի կամ առնվազն անտարբերության, որը խրախուսում է նման քաղաքականության շարունակականությունը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացումը չի ստանում համարժեք քաղաքական, իրավական և բարոյական արձագանք, այն դառնում է համատարած գործելակերպ։

Խնուշինակը այսօր այլևս պարզապես բնակավայր չէ։ Այն վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ ակնառու կերպով արտահայտվում է մշակութային ցեղասպանության մեխանիզմը։ Այստեղ ոչնչացվում է ոչ միայն նյութական մշակույթը, այլ նաև հիշողությունը որպես ինքնության կրող։ Եվ եթե այս գործընթացը շարունակվում է անպատիժ, ապա դրա ամենամեծ դաշնակիցը ոչ թե միայն գործող կողմն է, այլ նաև այն լռությունը, որը թույլ է տալիս իրականացնել պատմության համակարգված վերաշարադրումը»։

Նախորդ Լուրը

Պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 3000 մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը

15/04/2026
Իրան

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

14/04/2026
Արցախ

Մայրության և գեղեցկության օրը Ստեփանակերտում ավերվել է «Մայրություն» քանդակը

08/04/2026
Հաջորդ Lուրը

Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսությունը կանգնած է նախադեպը չունեցող էներգետիկ ճգնաժամի շեմին

16/04/2026

Բաղաեի. Միջուկային ծրագիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավիճահարույց կետը

16/04/2026

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)