Ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Հիմնական պայքարը ընթացել է վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Հունգարիայի քաղաքացիական միության կուսակցության» (Ֆիդես) և Պետեր Մագյարի գլխավորած «Հարգանքի և ազատության կուսակցության» (Տիսզա) միջև։ Նախնական արդյունքների համաձայն՝ Տիսզան առաջատար է 53%-ով, մինչդեռ Ֆիդեսը հավաքել է ձայների 38%-ը։
Euronews-ի փոխանցմամբ՝ կանխատեսվում է, որ այս արդյունքներով Տիսզան կստանա խորհրդարանի 199 տեղերից 138-ը։
Հունգարիայի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրողների մասնակցությունը ռեկորդային է եղել կազմելով՝ 79.56%։ Դա Հունգարիայում տեղի ունեցած ընտրություններում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հունգարիայի ազգային ընտրական գրասենյակի (NVI) տվյալների համաձայն՝ հաշվարկվել է քվեաթերթիկների մոտ 72%-ը։ Քաղաքացիները քվեարկել են երկրի 10.047 ընտրատեղամասերում։
Հունգարիայի խորհրդարանում առնվազն 100 տեղ ունեցող կուսակցությունը կամ ցուցակը կարող է ձևավորել կառավարություն։ Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է 133 տեղ։
Քվեաթերթիկների մոտ 72%-ի հաշվարկվելուց հետո «Տիսզայի» առաջնորդ Մադյարը հայտարարել է, որ Վիկտոր Օրբանը զանգահարել է իրեն և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ Օրբանը իշանության էր շուրջ 16 տարի։







