02-06-2026 / 13:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադար է հաստատվել

2026/04/17 09:49
Իրան

Ապրիլի 17-ի կեսգիշերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադար է հաստատվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեև նախնական ժամկետը սահմանված է տասը օր, Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ այն կարող է երկարաձգվել՝ դառնալով հիմք տարածաշրջանում տևական կայունության համար։ Փոխանցում է BBC-ին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս քայլն անվանել է «պատմական» հնարավորություն Լիբանանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, իսկ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ողջունել է գործընթացը։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է փխրուն, քանի որ մինչև հրադադարի մեկնարկը «Հեզբոլլահն» ու իսրայելական ուժերը շարունակել են ակտիվ հարվածներ փոխանակել։

Համաձայնագրի պայմանների շուրջ կողմերի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք կարող են վտանգել գործընթացը։ «Հեզբոլլահը» համաձայնել է պահպանել հրադադարը միայն այն դեպքում, եթե դադարեցվեն հարձակումները Լիբանանի ողջ տարածքում և իսրայելական ուժերին չտրվի տեղաշարժի ազատություն։ Մինչդեռ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կշարունակեն մնալ հարավային Լիբանանի 10 կիլոմետրանոց «անվտանգության գոտում», ինչն ուղղակիորեն հակասում է լիբանանյան կողմի պահանջներին։ ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին շեշտում է, որ Լիբանանի կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի «Հեզբոլլահի» հարձակումները կանխելու համար՝ ընդգծելով, որ երկրի ինքնիշխանության և պաշտպանության բացառիկ պատասխանատվությունը կրում են Լիբանանի անվտանգության ուժերը։

Իրանական կողմը ևս արձագանքել է հրադադարի հաստատմանը: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Լիբանանը հանդիսանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության անբաժանելի մասը։ Ըստ Թեհրանի՝ համապարփակ հրադադարի հաստատումը հակամարտության բոլոր գոտիներում առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության համար։

Նախորդ Լուրը

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

Հաջորդ Lուրը

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը.Tasnim

02/06/2026
Իրան

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

01/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտական գործընթացը․ Իրանի ԱԳՆ

01/06/2026
Հաջորդ Lուրը

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը սահմանափակել է կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից

02/06/2026

ԱՄՆ-ը քննարկում է Եվրոպայում միջուկային ուժերի հնարավոր ընդլայնումը

02/06/2026

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 10 մարդ է զոհվել

02/06/2026

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը.Tasnim

02/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)