09-09-2026 / 11:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

2026/04/17 11:43
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության գլխավոր ասամբլեայի ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ճանաչել արտաքին միջամտությունը որպես ժողովրդավարության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիք: Փոխանցում է Newsgeorgia լրատվական կայքը:

Նա կոչ է արել դուրս գալ լոկ հայտարարությունների մակարդակից և ստեղծել ընդհանուր, իրավաբանորեն պարտադիր միջազգային շրջանակ: Պապուաշվիլիի համոզմամբ՝ նմանատիպ գլոբալ օրենսդրական մեխանիզմը թույլ կտա ոչ միայն պաշտպանել պետությունները, այլև ամրապնդել խաղաղությունն ու վերականգնել վստահությունը միջազգային հարաբերություններում:

Պաշտոնյան անդրադարձել է Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին՝ ընդգծելով, որ բոլոր նմանատիպ օրենքները հիմնված են մեկ սկզբունքի վրա. ժողովրդավարությունը պետք է ձևավորվի ժողովրդի, այլ ոչ թե արտաքին ուժերի կողմից: Պապուաշվիլին նաև դժգոհել է միջազգային գործընկերների «երկակի ստանդարտներից»՝ նշելով, որ տարբեր երկրներում կիրառվող նույնանման միջոցները գնահատվում են տարբեր կերպ՝ որպես պաշտպանություն կամ որպես սահմանափակում:

Հիշեցնենք, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը դարձել է «Վրացական երազանք» կուսակցության և Արևմուտքի հարաբերությունների լարվածության գլխավոր պատճառը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն բազմիցս քննադատել են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն սահմանափակում է արտահայտվելու ազատությունը և ճնշում անկախ մեդիան ու ՀԿ-ները:

Նախորդ Լուրը

ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն Վրաստանին պատժամիջոցներով է սպառնում

Հաջորդ Lուրը

Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ՀՀ էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
Հայաստան

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026
Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
Հաջորդ Lուրը

Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ՀՀ էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

09/09/2026

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)