13-06-2026 / 13:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն Վրաստանին պատժամիջոցներով է սպառնում

2026/04/17 11:21
ՌԴ, Վրաստան, Քաղաքականություն

Ապրիլի 16-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ զգուշացնելով Վրաստանին Եվրոպական միությանն անդամակցելու հնարավոր հետևանքների մասին։ Ըստ Զախարովայի՝ ԵՄ անդամակցությունը ցանկացած երկրի համար նշանակում է «բռնի միացում» հակառուսական պատժամիջոցներին, ինչը Մոսկվան համարում է անօրինական։ Փոխանցում է Newsgeorgia լրատվական կայքը:

Զախարովան հստակեցրել է, թե դա ինչ է նշանակում Վրաստանի համար. «Օրինակ՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցում, խիստ վիզային ռեժիմի սահմանում: Ռուսաստանը ստիպված կլիներ ներառել՝ ես չեմ ասում, թե մենք ցանկանում ենք դա անել, բայց, հաշվի առնելով ԵՄ նոր պահանջները, ստիպված կլինեինք Վրաստանին ներառել ոչ բարեկամական ռեժիմներ ունեցող երկրների ցանկում և նրա վրա տարածել մեր պատասխան տնտեսական միջոցները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով վրացական հանքային ջրերի, մրգերի, գինու և այն ամենի արտադրողների համար, ինչ ներկրվում է մեր երկիր»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ «Բրյուսելը Վրաստանին մղում է դեպի անդունդը՝ պարտադրելով սեփական մշակույթից ու ինքնությունից հրաժարում և հրահրելով նոր հակառուսական ռազմական արկածախնդրություններ»։

Չնայած Բրյուսելի հետ լարված հարաբերություններին և այն փաստին, որ Եվրահանձնաժողովը դե-ֆակտո կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը, այդ երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց նպատակը մինչև 2030 թվականը ԵՄ-ին անդամակցելն է։ Եվրոինտեգրման ձգտումն ամրագրված է երկրի սահմանադրությամբ, թեև պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու մասին։

Նախորդ Լուրը

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

Հաջորդ Lուրը

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)