06-06-2026 / 17:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ի՞նչ եղավ Օսմանյան կայսրության 3 միլիոն քրիստոնյաների հետ, ու՞ր գնացին». ելույթ Թուրքիայի խորհրդարանում

2026/04/30 12:51
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Թուրքիայի խորհրդարանում նախօրեին կայացած նիստի ժամանակ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության Մարդինի պատգամավոր Ջորջ Ասլանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, ասել է հետևյալը․
«1915 թվականին Օսմանյան կայսրության բնակչությունը կազմում էր 13 միլիոն, որոնցից 3 միլիոնը հայեր, ասորիներ և այլ քրիստոնյա ժողովուրդներ էին։ Հիմա 2026 թվականն է․ եթե նրանց թիվը բնականորեն աճեր, այն պետք է միլիոններ կազմեր, սակայն այժմ ընդամենը 50 հազար է։ Ի՞նչ եղավ այդ մարդկանց հետ, ինչո՞ւ նրանց թիվը չաճեց, ո՞ւր գնացին»։

Նշենք, որ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության կենտրոնական գործադիր խորհուրդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում 1915 թվականի իրադարձությունները որակել է որպես էթնիկ, կրոնական և մշակութային ցեղասպանություն։

Կուսակցությունն ընդգծել էր, որ պատմական փաստերի հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության միջոցներին դիմելը անխուսափելի քայլեր են համատեղ ու հավասար ապագա կառուցելու ճանապարհին։

Հայտարարության մեջ նշվում էր, որ միատարր հասարակություն ստեղծելու և տարբեր ինքնություններն ու մշակույթները ջնջելու մտայնությունը պատմական մոլորություն է եղել, որի համար հայերն ու այլ քրիստոնյա ժողովուրդները ծանր գին են վճարել։ Հայտարարությունն ավարտվում էր հայ և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը կիսելու և բոլոր զոհերի հիշատակը հարգանքով ոգեկոչելու ուղերձով։

Նախորդ Լուրը

Իրանի հետ պատերազմն մինչ այս պահը ԱՄՆ-ի վրա նստել է շուրջ 25 միլիարդ դոլար

Հաջորդ Lուրը

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)