26-06-2026 / 13:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատունը

2026/05/05 12:04
Արցախ, Հայաստան

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատունը, որը կառուցվել էր 1915 թվականի ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, Հովիկ Ավանեսովը:

Նա նշել է, որ Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցն այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։

«Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։

Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։

Airbus և Planet Labs ընկերությունների արբանյակային տվյալները հստակ փաստում են, որ հուշարձանը և հարակից ամբողջ հուշահամալիրը ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալների այս ժամանակագրությունը վկայում է ոչ թե պատահական վնասի, այլ կանխամտածված և փուլային գործողության մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայության որևէ հետքից»,-ասվում է գրառման մեջ:

Ավանեսովը նշել է, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։

«Սակայն տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։ Ավելին, հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման, երբ ոչնչացվում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց հիշողությունը, մշակույթը և գոյության նյութական ապացույցները։

Այսպիսով, Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։ Այս իրողությունը պահանջում է ոչ միայն գիտական փաստագրում, այլև միջազգային հանրության հստակ և գործնական արձագանք»,-ասվում է գրառման մեջ:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում հարձակվել է բեռնատար նավերի վրա. Tasnim

Հաջորդ Lուրը

Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ`մասնակցելու «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին

Այլ Լուրեր

Կարևոր

Իսրայելի ԱԳ նախարարն առաջարկում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

26/06/2026
Թուրքիա

Միրզոյան․ Հայկական պտուղ-բանջարեղենը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Թուրքիայի շուկայում

26/06/2026
Թուրքիա

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

25/06/2026
Հաջորդ Lուրը

Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ`մասնակցելու «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը հայտարարել է մեկ գիշերվա ընթացքում 660 ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին

26/06/2026

Հորմուզի նեղուցում հարձակում է եղել առևտրային նավի վրա

26/06/2026

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամի և արտակարգ վայրէջք կատարել

26/06/2026

Իսրայելի ԱԳ նախարարն առաջարկում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

26/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)