12-05-2026 / 13:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի կարող միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»

2026/05/12 11:42
Հայաստան, ՌԴ, Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների։ Այդ մասին նա ասել է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։

Կալուգինի խոսքով՝ Մոսկվան տարբեր մակարդակներով ազդակներ է փոխանցում Հայաստանի ղեկավարությանը և հասարակությանը, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

«Պարզ ասած՝ երկու աթոռի վրա նստել չի ստացվի»,- նշել է ռուս դիվանագետը՝ անդրադառնալով Հայաստանի՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացները շարունակելու քաղաքականությանը։

Կալուգինը նաև քննադատել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները՝ նշելով, որ ԵՄ-ի խոստացած 2,5 միլիարդ եվրոյի ներդրումները մինչ այժմ չեն իրականացվել։ Նրա խոսքով՝ եվրոպական կողմը «վաճառում է այն, ինչ գոյություն չունի»։

Ռուս դիվանագետը անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանի թեմային՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունում ընդգծվել է ատոմակայանի շահագործումից դուրսբերման ուղղությամբ համագործակցության կարևորությունը, ինչը, ըստ նրա, կարող է ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա։

Կալուգինը նաև դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևան այցից և նրա «հակառուսական հայտարարություններից»՝ պնդելով, որ հայկական կողմը դրանք անտեսել է։

Նա ընդգծել է նաև, որ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Կալուգինի խոսքով՝ Մոսկվան տարածաշրջանը դիտարկում է որպես իր ռազմավարական շահերի կարևոր ուղղություն և շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ այնտեղ ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացներում։

Նախորդ Լուրը

Ադրբեջանում ծառայության անցնելուց 25 օր անց զինծառայող է մահացել

Հաջորդ Lուրը

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

12/05/2026
ԱՄՆ

Ռուս-ամերիկյան հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են. Պեսկով

12/05/2026
Կարևոր

Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների նիստին

11/05/2026
Հաջորդ Lուրը

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ հայ գերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց

12/05/2026

Ավտովթարի արդյունքում ադրբեջանցի չորս զինծառայող է մահացել. Լուսանկար

12/05/2026

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի կարող միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»

12/05/2026

Ադրբեջանում ծառայության անցնելուց 25 օր անց զինծառայող է մահացել

12/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)