16-08-2026 / 13:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացումը

2026/05/12 15:18
ԱՄՆ, Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է այդ հանդիպման կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և համաձայնեցրել են TRIPP նախագծի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։
Մհեր Գրիգորյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, դրա ներուժն ու զարգացման հեռանկարները։

Նախորդ Լուրը

ԱՀԿ. Հանտավիրուսի լայնածավալ բռնկման նշաններ դեռ չկան

Հաջորդ Lուրը

Հայաստանում գործարկվել է YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում գործարկվել է YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)